Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ ընտրվելու առթիվ

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ուղերձ է հղել Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ ընտրվելու առթիվ:

«Ջերմագույն շնորհավորանքներս Տիգրան Ավինյանին, ով ընտրվել է Հայաստանի մայրաքաղաքի և մեր դեսպանությունը հյուրընկալող Երևան քաղաքի քաղաքապետ։ Ուրախ եմ քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը խորացնելու հեռանկարի առիթով»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Կիսվել սոց․ ցանցերում