ՀՀ-ում շարունակում են բուժումը шրցшխցի 234 տուժած, որոնցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծшյրшհեղ ծшնր

Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահաս երեխաներից 21 690-ի դիմումներն արդեն գրանցված են, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակման փուլում են և առաջիկա օրերին հետադարձ կապով հնարավորություն կլինի տեղեկանալ՝ դիմումներն ընդունվել են, թե՝ ոչ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում, ըստ այդմ՝ Սյունիքում 504, Վայոց Ձորում 243, Գեղարքունիքում 586, Արարատում 1710, Կոտայքում 2124, Արագածոտնում 564, Արմավիրում 1045, Շիրակում 486, Լոռիում 702, Տավուշում 364, Երևանում 3839։

Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժումը արցախցի 234 տուժած, որոնցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։

Կիսվել սոց․ ցանցերում