Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ սեպտեմբերի լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է մոսկովյան ակումբի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների քվեարկությանը արդյունքում Նաիրը 6368 (55,2%) ձայն է ստացել։

Նաիրը սեպտեմբերին մասնակցել է հինգ հանդիպումներից չորսին, որոնցից յուրաքանչյուրում կանոնավոր և օգտակար կերպով միացել է գրոհներին՝ միևնույն ժամանակ աշխատելով պաշտպանությունում։

«Զենիթի» հետ խաղում էլ Տիկնիզյանը նախ գոլային փոխանցում է կատարել, ապա խփել է րոշիչ գոլը ավելացված ժամանակում՝ ակումբին բերելով երկար սպասված հաղթանակ Սանկտ Պետերբուրգի թիմի նկատմամբ։

«Տիկի՛, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն ազգային հավաքականի խաղերում»,- ասվում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայության տարածած գրառման մեջ։

24-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։

Կիսվել սոց․ ցանցերում