CNN. ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է հավաքել, որոնք կասկածի տակ են դնում ՀԱՄ ԱՍ-ի հшրձшկմանը Իրանի մասնակցությունը

ԱՄՆ-ը հավաքել է հատուկ հետախուզական տեղեկատվություն, որը կասկածի տակ է դնում այն ​​գաղափարը, որ Իրանն անմիջական մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի արյունահեղ հարձակման պլանավորման, ռեսուրսների տրամադրման կամ հավանություն տալու գործում,  հաղորդում է CNN-ը:

Այդուհանդերձ, աղբյուրներն ընդգծել են, որ հետախուզությունը պատրաստ չէ ամբողջական եզրակացության գալ, քանի որ նրանք շարունակում են հարձակմանը Իրանի մասնակցության ապացույցներ փնտրել։

Նշվում է, որ Կոնգրեսին զեկուցվել է այս տեղեկատվության և Իրանի մասնակցության վերաբերյալ հետախուզության վերլուծաբանների թերահավատության մասին:

Մի քանի օր շարունակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն ասում էին, որ իրենք որևէ ապացույց չունեն, որ Իրանը անմիջականորեն ներգրավված է հարձակման մեջ, չնայած նրան, որ իրենք մեղադրել են  Թեհրանին՝  ՀԱՄԱՍ-ին  պատմական աջակցության պատճառով «լայնորեն ներգրավված» լինելու մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում