Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 11 աշխատակից, ոմանք տանը՝ իրենց ընտանիքների հետ, ասվում է Գազայի հարցերով UNRWA-ի փոխտնօրեն Ջենիֆեր Օսթինի հայտարարության մեջ։
«Խոր վշտով հաստատում եմ, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել են UNRWA-ի 11 աշխատակիցներ: Նրանց թվում են եղել UNRWA-ի դպրոցներում հինգ ուսուցիչներ, գինեկոլոգ, ինժեներ, հոգեբան և երեք օժանդակ անձնակազմ»,- ասված է փաստաթղթում։
