ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշկելոնի երկինքը՝ ՀԱՄԱՍ–ի հшրվшծներով լցված

Համացանցում տարածվել են կադրեր՝ Իսրայելի Աշկելոն քաղաքից, որն այսօր երեկոյան ենթարկվել է ՀԱՄԱՍ–ի կողմից հրթիռակոծության:

Իսրայելի և պաղեստինյան իսլամական «ՀԱՄԱՍ» շարժման միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան հարյուրավոր հրթիռներով Իսրայելի տարածքի վրա հարձակմամբ: Նույն օրը գրոհայինները ներխուժել են երաժշտական ​​փառատոն։ Փառատոնի 260 մասնակիցների սպանված են գտել:

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «լիամասշտաբ հարձակման» անցնելու մասին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը խոստացել է  առանց նախազգուշացման սպանել մեկական գերու՝ ի պատասխան Գազայի հատվածին հասցված հարվածների: Հաղորդվում է, որ առնվազն 100 իսրայելցի գերության մեջ է գտնվում ՀԱՄԱՍ-ի կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում