Եգիպտոսը մերժել է Գազայից փախստականների համար մարդասիրական միջանցքների բացման գաղափարը

Եգիպտոսը մերժել է Գազայից փախստականների համար մարդասիրական միջանցքներ բացելու գաղափարը։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության գերատեսչությունների աղբյուրները։

Ավելի վաղ  Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածից փախստականների համար միջանցք ստեղծելու մասին

Կիսվել սոց․ ցանցերում