Իսրայելը պայմաններ է սահմանել Գազայի հատված լույսի և ջրի մատակարարումը վերականգնելու համար

Իսրայելը չի վերսկսի էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի մատակարարումները Գազայի հատված, քանի դեռ պաղեստինյան արմատականները չեն ազատել բոլոր իսրայելցի պատանդներին։

Այս մասին հայտարարել է հրեական պետության էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։

«Մարդասիրական օգնությու՞ն Գազային. ոչ մի էլեկտրական անջատիչ չի սեղմվի, ոչ մի ջրի ծորակ չի բացվի, ոչ մի վառելիքի բաք չի լցվի, մինչև առևանգված իսրայելցիները տուն չվերադառնան: Մարդասիրություն՝ մարդասիրության դիմաց: Եվ թող մեզ ոչ ոք չսովորեցնի բարոյականություն»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում:

Կիսվել սոց․ ցանցերում