Գազայում չկա հաց, ջուր ու պարենամթերք, սա հակասում է մարդու իրավունքներին․ Էրդпղшնն Արևմուտքին մեղադրել է անգործության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը պատշաճ միջոցներ չի կիրառում այն դեպքում, երբ Գազայում չկա ոչ հաց, ոչ ջուր, ոչ պարենամթերք։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Անկարայում իր ելույթի ժամանակ։

 

«Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»,- ասել է Էրդողանը։

Կիսվել սոց․ ցանցերում