Տիգրան Ավինյանը հանդիսավոր երդվեց՝ դառնալով Երևանի 13-րդ քաղաքապետը

Այսօր՝ 2023 թ. հոկտեմբերի 13-ին, Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի 13-րդ քաղաքապետը՝ երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:

Նա երդվեց հոգ տանել հնագույն մայրաքաղաքում կարգի պահպանման, իրավունքի պաշտպանության, ազնիվ նախաձեռնությունների աջակցության մասին, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ծառայել Երևանի բարգավաճմանն ու նրա բնակիչների բարօրությանը:

Նորընտիր քաղաքապետի երդման տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի պատմության թանգարան:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Կիսվել սոց․ ցանցերում