«Պաշտոնների վերաբերյալ վաղ է խոսել: Հայտարարություն կանենք, երբ հստակ որոշենք թեկնածուներին»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Պաշտոն ստանձնելն ուղղակի աթոռների բաժանում չէ։ Շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որն անհրաժեշտ է։ Փոխքաղաքապետ թե թաղապետ, կապ չունի, մարդիկ ծանր բեռ են կրելու»,- նկատեց նա։
