Ստեփшնшկերտի մանկատան սաները Սյունիքի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ում են

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Սյունիքի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ:

Պատգամավորը հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանման արդյունքում այստեղ են նաև Ստեփանակերտի մանկատան սաները:

«Հանդիպել եմ Ստեփանակերտի մանկատան տնօրեն Հասմիկ Սուլեյմանյանին:

Այցիս ընթացքում ծանոթացա խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում քայլեր կնախաձեռնեմ», — գրել է ՔՊ-ական պատգամավորը:
Կիսվել սոց․ ցանցերում