Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սանդրո Տոնալին եւ Նիկոլո Ձանյոլոն ոստիկանությունում խոստովանել են, որ ապօրինի էլեկտրոնային հարթակներում խաղացել են խաղադրույքով ազարտային խաղեր, հաղորդում է իտալական La Repubblica-ն։
Տոնալին ու Ձանյոլոն խոստովանել են, որ խաղացել են պոկեր եւ բլեքջեք, սակայն հերքել են, թե խաղադրույքներ են կատարել ֆուտբոլային իրադարձությունների վրա։
Քննիչները առգրավել են ֆուտբոլիստների հեռախոսներն ու պլանշետները։
Երկու ֆուտբոլիստներն էլ ժամանակավորապես հեռացվել են Իտալիայի հավաքականից, որը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղում հոկտեմբերի 14-ին կընդունի Մալթայի թիմին։
