ՌԴ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի օկпւպшցմանը

Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝ անկլավում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է, РИА Новости-ն։

«Մենք դեմ ենք օկուպացիային: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, ըստ որի, սկզբունքորեն խաղաղության և անվտանգության հիմքը հողն է՝ խաղաղության դիմաց», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն ​​փաստին, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում կարող է ուղեկցվել անկլավի օկուպացմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում