Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է վրացի Թոռնիկե Սամխարաձեին և երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլոդովացի Եվգենի Միհալչեանի հետ:
92 կգ քաշային Կնյազ Իբոյանը ևս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ հայաստանի ներկայացուցիչներից առայժմ բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը: