Ադրբեջшնը հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել ադրբեջանական տարածք, որի անդամներից մեկը վիրավորվել է և ձերբակալվել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

«Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ», – ասված է մեր պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում