«Ռուսաստանյան զինվորականները հազիվ խաղաղ ցուցարարների դեմ զրահատեխնիկա հանեն։ Դրանից իրենց պետությունը շատ լավ է։ Իսկ որ պահանջում ենք, որ Լաչինը բացեն, երևի ինքներս մեզ պետք է հարցնենք, թե ումի՞ց ի՞նչ ենք պահանջում»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով՝ ռուսներն անգամ Ղրիմի կամուրջը չեն կարողանում բացեն, «Լաչինը ո՞նց են բացելու (նույնիսկ եթե ուզեն)»։
«Արցախում ռուսական զորախումբը որևէ բանի անկարող դեկորացիա է։ Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- ընդգծել է նա: