Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Սարսանգի ջրամբարի մոտ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Սարսանգի ջրամբարի տարածքում բարձրացրել է Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ալիևն այսօր այցելել է նաև օկուպացված Մարտակերտ ու ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտ:
