Պաղեստինն ակնկալում է, որ ԵՄ-ն կդիմի Իսրայելին Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար, ինչպես նաև կաջակցի գոտու բնակիչների հարկադիր տեղափոխման և մարդասիրական միջանցքների բացման հրամանի վերացմանը։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Պաղեստինի դեսպան Աբդ ար-Ռահիմ ալ-Ֆարրան։
«Մենք անմիջապես սկսեցինք խոսել հումանիտար միջանցքների հրատապ բացման անհրաժեշտության մասին, որպեսզի հասնենք Գազա դեղորայքի, ջրի, սննդի ներմուծմանը։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր բոլոր լիազորությունները, հարաբերությունները Իսրայելի հետ, որպեսզի դադարեցվեն Գազայի խաղաղ բնակչության սպանությունները, որպեսզի Իսրայելն անմիջապես դադարեցնի, այսպես կոչված, հարկադիր վերաբնակեցումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
