Օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հոգիների հանգստության համար:
Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները:
Արցախի թեմ
