Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ԼՂ-ում շարունակում է որոնողական աշխատանքներ իրականացնել և հայտնաբերել նոր մարդկանց:
Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ն և տեսանյութ հրապարակել:
«Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր:
Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով: Տները, խանութներն ու գրասենյակները լքված են, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից:
