ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցին․
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լավրովը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի խնդիրը պետք է շուտափույթ հանգուցալուծում ստանա՝ հաշվի առնելով 2020թ. 2022 թ. բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով համաձայնագրերը:
«Կարևոր է կենտրոնանալ փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ Այս ուղղությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հիմնախնդրի շուրջ բանավեճերի հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներով առաջիկա շփումներին։
