«Ինտերի» լեգենդը գլխավորեց «Նասյոնալը»

Միլանի «Ինտերի» լեգենդար խաղացող Ալվարո Ռեկոբան նշանակվել է Ուրուգվայի «Նասյոնալի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

47-ամյա ուրուգվայցի մասնագետը «Նասյոնալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Ալվարո Գուտիերեսին։

Ալվարո Ռեկոբան առաջին անգամ է զբաղեցնում գլխավոր մարզիչի պաշտոն։

«Նասյոնալը» Ուրուգվայի 49-ակի չեմպիոն է։ Ռեկոբան «Նասյոնալում» հանդես է եկել 1996-1997 եւ 2011-2015 թվականներին։ «Ինտերում» նա խաղացել է 1997-2007 թվականներին։

Կիսվել սոց․ ցանցերում