Երևանի քաղաքապետի որոշմամբ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Լևոն Հովհաննիսյանին, Սուրեն Գրիգորյանին և Սարգիս Մադաթյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալներ։
Նկատենք, որ ներկայիս փոխքաղաքապետեր Գևորգ Սիմոնյանի ու Ստեփան Մաչյանի անուններն ընդգրկված չէն թեկնածուների շարքում:
