ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցшխցի կինը չի ցանկանում լքել իր հողը Հայաստանում հեմոդիալիզ ստանալու համար

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով.

 

«Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով:

 

Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում:

 

Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի մասն արդեն հարկադրված տարհանվել է Կարմիր խաչի կողմից»:

Կիսվել սոց․ ցանցերում