Արթուր Սերոբյանի առաջին գոլը պորտուգալական «Կասա Պիայում» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի 20-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել «Կասա Պիայում»։ Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Կասա Պիան» 2:0 հաշվով հաղթել է «Ռաբո Պեյշեին»

Արթուր Սերոբյանը մեկնարկային կազմում է մասնակցել հանդիպմանը եւ հաշիվը բացել է 27-րդ րոպեին։ Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Արթուր Սերոբյանն անցած ամիս է «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Կասա Պիա» վարձակալությամբ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 

Տեսանյութ՝

https://www.instagram.com/reel/CyqoCh1tDn9/?utm_source=ig_embed&utm_campaign=loading

Կիսվել սոց․ ցանցերում