Եկեք այնպես անենք, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք. Ավինյանը՝ երկարօրյա խմբերի մասին

«Երևանի ենթակայության 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր, ընդհանուր առմամբ հաճախում է շուրջ 1000 երեխա: Մյուս պարտեզներում, որտեղ չեն գործում եկարօրյա խմբեր, դիմումների առկայության պարագայում յուրաքանչյուր ամիս այն սկսելու կամ վերսկսելու հնարավորություն ունենք»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց. «Սա կարևոր ծառայություն է, որովհետև մեզ համար առաջնահերթ են այն ծնողները, ովքեր աշխատում են և նրանք պետք է ունենան հնարավորություն երեխաներին երկարօրյա թողնել մանկապարտեզներում: Եկեք այնպես անենք, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»:

Կիսվել սոց․ ցանցերում