Արցшխпւմ վառելիքի բացակայության պատճառով ամուսինը կնոջը քաղաքի մի ծայրից մյուս ծայր գրկած է տարել ծննդատուն

Պաշարված Արցախում տղամարդն իր հղի կնոջը տրանսպորտ չլինելու պատճառով քաղաքի մի ծայրից մյուսը գրկած հասցրել է ծննդատուն: Այս մասին հայտնել է ՛՛Մեր սարեր ռադիոն՛՛:

Այսպես՝ հղի կնոջ մոտ կծկումներ են սկսվել, իսկ ծննդատունը հեռու էր, և բենզինի բացակայության պատճառով, ինչպես հայտնի է, Արցախում տրանսպորտ չկա, ուստի կծկումների ժամանակ ծննդատուն հասնելն իրատեսական չէր։

Փոքրիկի ապագա հայրն այս իրավիճակում քաղաքի մի ծայրից ոտքով հղի կնոջը գրկած տարել է քաղաքի մյուս ծայրը։

Աղբյուրը հայտնում է, որ այս պատմությունը լավ ավարտ ունեցավ. երեխան ծնվել է 4 կգ 200 գր. քաշով։

Լուսանկարում մեկ այլ՝ վերջերս ծնված արցախցի փոքրիկ է:

Կիսվել սոց․ ցանցերում