Ողջույն, այսօր ուզում ենք պատմել, թե ինչպես կարելի է պատրաստել եփովի կրեմ օսլայով: Պետք է միանգամից նշենք, որ այս կրեմը ստացվում է բոլորի մոտ և միշտ: Իր կառուցվածքով այս կրեմը շատ թեթև է, համասեռ, եթերային: Հարմար է շերտավոր տորթերի և էկլերների լցոնման համար: Հուսով ենք, որ դուք էլ սիրահարվեք այս բաղադրատոմսին, ինչպես մենք:
Անհրաժեշտ բաղադրիչները. շաքար 1 բաժակ, ձու 1 հատ, օսլա 3 ճաշի գդալ, կաթ 2 բաժակ, վանիլին, կարագ 200 գր: Քայլ առ քայլ բաղադրատոմս. Ձուն հարել շաքարավազով և օսլայով մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել տաք կաթ, խառնել: Դնել այդ զանգվածը կրակի վրա, հասցնել եռման և անընդհատ խառնելով, բերել ցանկալի թանձրության: Կրեմ պատրաստելու ընթացքում կրակը պետք է լինի նվազագույնը:
