Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը մատնանշել է մարդու հիմնարար իրավունքները, որոնք այժմ խախտվում են ԼՂ-ում։ Նա հերթականությամբ վկայակոչել է բոլոր հանձառությունները, որ Ադրբեջանը պետք է կատարեր, բայց խախտել է։
«Այսօր այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը»,– ասել է Արարատ Միրզոյանը:

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ ԼՂ-ն այսօր չի ստանում անհրաժեշտ պարեն, դեղորայք և վառելիք, խաթարված է մանկապարտեզների, տրանսպորտի, հիվանդանոցների աշխատանքը, չեն կատարվում գյուղատնտեսական աշխատանքներ, քանի որ Ադրբեջանը հրադադարը պարբերաբար խախտում է։

Կիսվել սոց․ ցանցերում