Էկվադորի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսել է հումանիտար իրավիճակի վատթարացումից, նշել միջազգային ատյանների կայացրած որոշումները, նրանց կատարման անհրաժեշտությունը:
«Լաչինի միջանցքով շարժը սահմանափակված է, ինչը զգալի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Կոչ ենք անում կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, ապահովել մարդկանց, տրանսպորտի և հումանիտար բեռների ազատ և անվտանգ առաքումը տարածաշրջան, չոտնահարել քաղաքացիական բնակչության կենսական իրավունքները»,- ասել է նա։
