Շրջափակման հետևանքով ԼՂ-ում խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունը նվազել է 40-50 տոկոսով

ԼՂ-ում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհրաժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով:

Այս մասին հայտնում են ԼՂ գյուղատնտեսության նախարարությունից։

«Սա ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունների գործունեության վրա, որոնց արտադրական ծավալները աստիճանաբար նվազել են 6-8 անգամ, իսկ այժմ դրանք դադարել են գործել ընդհանրապես: Սրան նպաստել է նաև վերամշակման գործընթացում անհրաժեշտ կաթի փոշու և որոշ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում