Մпսկվան հայտարարել է Ադրբեջшնի և Հայաստանի ԱԳ նախարարներին ընդունելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին ընդունելու պատրաստակամության մասին։

«Երևանում քաղաքական կամքի առկայության պարագայում Ռուսաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին՝ եռակողմ հանդիպման մասնակցելու հեռանկարով»,- հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Կիսվել սոց․ ցանցերում