Վազգենի մասով ինձ մեղшդրпղները թող ասեն, թե ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դшտшվшրությունը. Սարգսյան

«Վազգենի մասով ինձ մեղադրողները թողասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում»։

Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ հաճախականությամբ էայցելում եղբոր շիրիմին:

«Գրեթե ամեն շաբաթ գնում եմ Սպարապետի շիրմաքարի մոտ: Բոլոր հիշատակի օրերին էլ եկել եմ։ Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, իրավունք ունեն ինձ մեղադրելու, հնարավոր է՝ իմ մեղքի բաժինն էլ ունեմ, սակայն ես որևէ մեկի կողքին չեմ կանգնել։ Ես կանգնում եմ Հայաստանի պետության և պետականության կողքին»,-ասել է նա:

նդրադառնալով Հոկտեմբերի 27-ին առնչվող գործի մասին հարցին, Սարգսյանը նշել է, որ վերջին հարցաքննությունը եղել է անցած տարի ԱԱԾ-ում, ընդ որում,  մեկ ամսվա մեջ երկու անգամ են կանչել, բավականին հոգնեցուցիչ ու երկար հարցաքննություն է եղել, դրանից հետո այլևս չեն կանչել իրեն:

Նրա խոսքով՝ գործի հետ կապված ոչ մի նոր բան իր ասելիքում չի եղել:

«Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ազգային անվտանգության դաշտում է և այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ, հաստատել կամ հերքել։ Իսկ քանի դա ոչ հաստատված, ոչ էլ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ և հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ինչ-որ չափով հոկտեմբերի 27-ը բացահայտել է և ունի իր սեփական մոտեցումները։ Եվ արդարադատության առաքելությունն էլ նրա համար է, որ հանրությանը համոզի՝ իր մոտեցումները ճիշտ կամ սխալ են եղել։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել»։

Կիսվել սոց․ ցանցերում