Թпւրքիшյпւմ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 10:45-ին)՝ Գյոքսունի շրջանում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7,12 կմ խորության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում