Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Isuzu-ն և Opel Vectra-ն

Հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 44-ամյա Նարեկ Զ.-ի վարած Isuzu մակնիշի, 34-ամյա Սմբատ Խ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 34-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Հ.-ն, նրա ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Խաչատուր Ա.-ն և 37-ամյա Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ:Վթարի մասին Ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
© https://shamshyan.com/hy/article/2023/10/27/1248982

Կիսվել սոց․ ցանցերում