ՌԴ Դաղստանի Հանրապետությունում մեքենան ժայռից ընկել է գետը: Այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը:
Ավտոմեքենայի խցիկում երկու տղամարդ է եղել․ վարորդը խեղդվել է, իսկ ուղևորը կարողացել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Տլյարատինսկի շրջանի Չիլդա գյուղի մոտ։ Մեքենայի վարորդը տեսել է համագյուղացուն և առաջարկել է տանել նրան։ Ինչպես հայտնում է ալիքը, ճանապարհի մի նեղ հատվածում մեքենայի հետևի անիվը «կախվել է» անդունդի վրա: Վարորդը ամեն կերպ փորձել է փրկել իրավիճակը և ВАЗ-ը վերադարձնել ճանապարհի երթևեկելի հատված, սակայն դա անել նրան չի հաջողվել։ Արդյունքում ավտոմեքենան հայտնվել է գետում։
Որոշ ժամանակ անց տեղի բնակիչները դուրս են բերել մեքենան և դրա մեջ տեսել մահացած վարորդի դին։ Ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։