Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության զորքերի ծառայողը «Նիսսան»-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություններով վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում:

Կիսվել սոց․ ցանցերում