ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ՝ ՃԱՄԲԱՐԱԿ-ՎԱՐԴԵՆԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԿԱ 1 ԶПՀ, 3 ՏПՒԺԱԾ

«Հրապարակ»-ի տեղեկություններով Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է․ կան տուժածներ։

Ըստ աղբյուրի՝ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչից Տոյոտա մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Նախնական տվյալներով հիվանդանոց տեղափոխված 4 տուժածներից մի տղամարդ մահացել է:

Դեպքի վայր մեկնած ՀՀ ՆԳ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են:

 

Կիսվել սոց․ ցանցերում