Եվ այս տկարամիտը մի ամբողջ 9 օր զբաղեցրել է ԼՂ նшխшգահի պաշտոնը. Բաբաջանյանը՝ Շահրամանյանի մասին

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի երեկ տված հարցազրույցին:

«Եվ այս տկարամիտը մի ամբողջ 9 օր զբաղեցրել է Արցախի նախագահի պաշտոնը…»,- կարճ մեկնաբանել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանը գրեթե մեկ ժամ տևողությամբ հարցազրույց էր տվել ԼՂ հանրային հեռուստաընկերությանը, որը հրապարակվել էր լրատվամիջոցի «Ֆեյսբուք»-ի էջում: Մի քանի պատգամավորի կողմից ընտրված Շահրամանյանն այս հարցազրույցով փորձել էր պատասխանել այն մի շարք արդարացի հարցադրումներին, որոնք բարձրաձայնում էին բռնի տեղանված արցախցիները և հայ ժողովրդի զգալի հատվածը: Նկատենք, սակայն, որ Շահրամանյանի արտահայտած մտքերը, բացատրություններն էլ ավելի մեծ հիասթափություն են առաջացրել հանրության շրջանում և նորանոր հարցադրումներ առաջ բերել:

Կիսվել սոց․ ցանցերում