Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրшվпրներից 2-ի վիճակը գնահատվում է ծшյրшհեղ ծшնր

Հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով:

Վիրավորներից 3-ին տեղում օգնություն են ցուցաբերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ փրկարարները:

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանը:

Հրշեջներ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են անցկացնում և դեպքի վայրից հետաքրքրասեր վարորդներին են հեռացնոււմ նույն վաշտի ավագ պարեկ Արման Սարգսյանն ու կրտսեր պարեկ Վարդան Խամոյանը:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժինից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Կիսվել սոց․ ցանցերում