«Ունենք 50 տոկոս կատարողական, նաև «Վեոլիա ջրի» հետ ունեինք խողովակաշարի փոփոխության առաջարկ, իրենց կողմից պետք է տրամադրվեր, մի փոքր խնդիրներ են առաջացել խողովակաշարի երկարության հետ կապված, մենք 500 էինք պլանավորել, իրենք 197 են կարող տալ»:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ, ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի Մուշական թաղամասի կոյուղատարի կառուցման աշխատանքներին:
«Եթե պարզվի, որ 197-ից ավելի չեն տալիս, մենք պետք է Կառավարության որոշումով համադրման տոկոսը մեծացնենք»,- ասաց Գրիգորյանը:
Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց. «Դա գնաց էլի, ձգվեց, հիմա ի՞նչ փուլում է»:
Գրիգորյանը նշեց, որ ունեն 50 տոկոս կատարողական, աշխատանքներն ընթացքի մեջ են:
