Սեպտեմբերի 11-ի шհшբեկչության կազմակերպիչները կարող են խուսափել մшհшպшտժից

2001թ․ սեպտեմբերի 11-ի հարձակումները կազմակերպելու մեջ կասկածվող Խալիդ Շեյխ Մուհամեդը և նրա չորս հանցակիցները կարող են խուսափել մահապատժից, եթե համաձայնություն ձեռք բերվի: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ողբերգության ժամանակ զոհվածների հարազատներին ուղղված նամակները։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ գլխավոր դատախազությունը մեղադրյալների հետ քննարկում է մինչդատական ​​համագործակցության համաձայնագրերը։ Եթե ​​հնարավոր լինի ձեռք բերել պայմանավորվածություններ, ապա մահապատժի հնարավորությունը կբացառվի։

Կիսվել սոց․ ցանցերում