France Football-ի վարկածով «Մանչեսթեր Սիթին» դարձել է տարվա լավագույն թիմ։
Թիմին մրցանակը շնորհվել է «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ, որը տեղի է ունենում Փարիզում։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը։
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը ֆրանսիական France Football պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, լավագույն դարպասապահն էլ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ու անգլիական «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն է:
