Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14 մ/վ, օգոստոսի 18-21-ը և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Երևանում օգոստոսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, օգոստոսի 18-21-ը՝ 12-15 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 17-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կիսվել սոց․ ցանցերում