ՀՀ-ն հասանելիություն չունի ԼՂ բյուջեին, որ սառեցնի այն․ նախարարը անտրամաբանական է համարում նման խոսակցությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտրամաբանական է համարում խոսակցությունները, թե ՀՀ–ն սառեցրել է ԼՂ բյուջեն։

Այս մասին այսօր Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ես լսել եմ նրա մասին, որ ասվել է, թե բյուջեն սառեցվել է, ես չեմ հասկանում դա, որովհետև մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին։ Մենք ունեինք գումարներ, որոնք տրամադրում էինք իրենց և արդեն իսկ այդ գումարի գերակշիռ մասը տրամադրվել է։ Մինչև սեպտեմբեր արդեն մնացել էր 6 միլիարդ դրամ, որը չէինք հասցրել տրամադրել»,– ասաց նա։

Նրա խոսքով՝  ՀՀ–ն չի զբաղվել այն գումարների հարցով, որոնք տրամադրվել են ԼՂ–ին, այլ տեղի գործընկերները իրենք են որոշել, թե ինչպես օգտագործեն տրամադրվող գումարները։ Այս տրավ սկզբից նրանք վերցրել էիրն ավելի շատ գումար, քան պետք է վերցնեին։ Դրա պատճառը, ըստ նախարարի, այն է, որ ԼՂ–ում ցանկացել են գումարները ավելի շուտ ստանալ։

Ինչ վերաբերվում է մնացյալ 6 միլիարդ դրամի, և թե ինչո՞ւ այն չի հատկացվելու Հայաստան տեղահանված ԼՂ բնակիչներին, Հովհաննիսյանը ընդգծեց, որ դրա կարիք չկա․ «Ես իմաստ չեմ տեսնում, որովհետև առանց այն էլ մենք նրանց արդեն տրամադրել ենք 30 միլիարդից ավելի գումար, և դեռ հատկացնելու ենք»։

Կիսվել սոց․ ցանցերում