Ճանաչեք Հայաստանը, Հայաստանը շռայլ երկիր է

Սնուփ Դոգի համերգը կառավարական մակարդակով կազմակերպելը կարծես թե հիմնավորվեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելով, չէ՞:
Դե, եթե բանը Հայաստանի հանրաճանաչությունն է, մտածում եմ, արժե Սնուփին ասել, որ մեզ պետք չէ ինչ որ ազատ ժամանակ գտնելն ու էստեղ գալ երգելը, թող իր ստացած այդ 6 միլիոն դոլարի դիմաց իր եղած բոլոր սոցիալական հարթակներում առաջիկա տարվա ընթացքում ամիսը երկու անգամ գրի հետեւյալ նախադասությունը՝ «ճանաչեք Հայաստանը, Հայաստանը շռայլ երկիր է»:
Կարծում եմ դա Հայաստանի ճանաչելիության առումով կունենա բազմապատիկ ավելի էֆեկտ, քան Սնուփի նույնիսկ երեք համերգը:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում