«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Ռոդրիգոյի հետ

Մադրիդի «Ռեալը» այս շաբաթ նոր պայմանագիր կկնքի Բրազիլիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ռոդրիգոյի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 2028թ․ հունիս։ Ռոդրիգոյի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։

Ռոդրիգոն 2019 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Կիսվել սոց․ ցանցերում