Փողոցը պատրաստ կլինի այս ամառ. Արուսյակ Մանավազյանը Փարաքարում ծանոթացել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

«Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ծանոթացել եմ Արարատյան փողոցում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ տեղի բնակիչներից վերջին շրջանում հաճախակի է դժգոհություններ ստացել փողոցի անմխիթար վիճակի մասին:

 

«Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը տեղում ներկայացրեց խնդրի պատճառները: Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է եղել ասֆալտապատել փողոցը, բայց ընթացքում առաջացել են կոյուղագծերի մաշվածության լուրջ խնդիրներ: Որոշում է կայացվել համայնքային միջոցներով հիմնովին փոխել կոյուղագծերը, որից հետո անցնել ասֆալտապատման աշխատանքներին:

 

Ծախսվել է շուրջ 33 միլիոն դրամ, իսկ ասֆալտապատման աշխատանքները կիրականցվեն սուբվենցիոն ծրագրով: Կառավարությունը կհոգա ծախսերի 30 տոկոսը, համայնքը՝ 70-ը»,- գրել է Մանավազյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսված է  վերանորոգված փողոցը բնակիչներին հանձնել այս ամռանը:

Կիսվել սոց․ ցանցերում