Տեսնում եմ օբյեկտիվ վարույթներ, որտեղ կապ չունի՝ այդ մարդը ով է․ նախարարը՝ Աշոտյանի դեմ հարուցված գործի մասին

Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը  անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ կապված գործին։

Մինասյանը պատասխանեց, որ վերջինս հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչո՛ւ է դատարանի դահլիճում:

«Բազմաթիվ կոռուպցիոն գործերով, բազմաթիվ այլ քրեական հանցագործությունների շրջանակներում պաշտպանվող կողմը կարող է օգտագործել տարբեր պաշտպանական գործիքակազմ: Դրանցից մեկն է այսպես ասած՝ ներկայացնել որպես քաղաքական դրդապատճառներով հարուցված վարույթ, որի հետ մարդիկ կարող են համաձայնել: Ես անձամբ համաձայն չեմ, քանի որ տեսնում եմ օբյեկտիվ վարույթներ, որտեղ քրեական վարույթ իրականացնող իրավապահ մեր գործընկերների համար բացարձակ կապ չունի՝ այդ մարդը ո՛ր քաղաքական բլոկից է: Պետք է հասնենք նրան և գնում ենք այդ ուղղությամբ, որ երբ մարդը կատարում է հանցագործություն, պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական փաթեթավորում է դրան տալիս»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում